Տեսականորեն, իհարկե, կարող ենք հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, խաղաղություն չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության առաջարկած Խաղաղության խաչմերուկ փաստաթուղթը կյանքի կոչելու հնարավորություններին։
«Ամենից մեծ խնդիրներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդի, ըստ էության, այդ փաստաթղթերը երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավոր չի լինելու։ Ընդհանրապես որևէ թուղթ չի զսպելու որևէ պատերազմ։ Պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր և պետք են երաշխավորներ։ Հատկապես այսօր մենք հավասար պայմաններում չենք. ամենից լավ երաշխավորը՝ եթե դու ունես այնպիսի բանակ և այնպիսի հնարավորություններ, որ ինքն արդեն երաշխավորում է գոնե մի զգալի մասով խաղաղությունը։ Պատերազմները շատ դեպքում ինչու չեն սկսում, որովեհտև հետևանքները պատերազմը սկսողի համար կարող են լինել ծանր։ Հիմա կայուն խաղաղության համար որևիցե գործոն այս պրոցեսում չեմ տեսնում»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը